Թիվ ԵԴ/57269/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի, վերաբերյալ դատական ծանուցագիր
12.04.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Նորման Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գեղամ Ռուբիկի Գվիդոնյանի, Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի, Գայանե Արշիկի Գևորգյանի, Կարեն Ռուբիկի Գվիդոնյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի <<Նորման Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գեղամ Ռուբիկի Գվիդոնյանի, Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի, Գայանե Արշիկի Գևորգյանի, Կարեն Ռուբիկի Գվիդոնյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 25.04.2022 թվականին, ժամը` 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`