Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28688/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ներսես Իշխանի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Լեռնիկ Իշխանի Հովհաննիսյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ներսես Իշխանի Հովհաննիսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության և մյուս սեփականատիրոջ կողմից այն չգնելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Լեռնիկ Իշխանի Հովհաննիսյանի ընդդեմ Ներսես Իշխանի Հովհաննիսյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության և մյուս սեփականատիրոջ կողմից այն չգնելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 02.05.2022 թվականին, ժամը` 14:15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`