Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0245/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ Մհեր Վանիկի Դարբինյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

12.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Մհեր Վանիկի Դարբինյանին
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 29 շենք, բն. 34

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0245/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Լևոնի Նավասարդյանի ընդդեմ Ֆենյա Բեգլարի Պետրոսյանի, երրորդ անձ՝ Վանիկ Դարբինյան, Նվեր Վանիկի Դարբինյան, Մհեր Վանիկի Դարբինյան՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Մհեր Վանիկի Դարբինյանին (Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 29 շենք, բն. 34), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0245/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը վերանշանակվել է 2022 թվականի հուլիսի 21-ին, ժամը 15:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`