Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0032/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Աբգար Գաբրիելի Թովմասյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

12.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Աբգար Գաբրիելի Թովմասյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 7 փ., 1 փկղ., տուն 6

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0032/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աբգար Գաբրիելի Թովմասյանի, երրորդ անձ՝ Գաբրիել Աբգարի Թովմասյան և Ժենիկ Սուքիասի Թովմասյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Աբգար Գաբրիելի Թովմասյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 7 փ., 1 փկղ., տուն 6), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0032/02/18 քաղաքացիական գործով դատական նիստը վերանշանակվել է 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը 11:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`