Թիվ ԳԴ4/1393/02/21 քաղաքացիական գործով որպես պատասխանող Մանվել Սամվելի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
15.04.2022
պատասխանող – Մանվել Սամվելի Վարդանյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն, 6 փող․, տուն 21/
Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/1393/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ Գրիգոր Միշիկի Օհանյանի և Մանվել Սամվելի Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 23 մայիսի 2022թ.–ին ժամը 17:00-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`