Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/1/1647/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

19.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով
հայցվոր՝ <<ՏԻԳՐԱՆ-ՄԵԾ>> ՍՊԸ-ին
/հասցե՝ ք.Էջմիածին Մ.Մաշտոցի փ., 2 փկղ., 9/9/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ1/1647/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի <<ՄԻՐԱ ՏՐԱՆՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ <<ՏԻԳՐԱՆ-ՄԵԾ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի <<ՏԻԳՐԱՆ-ՄԵԾ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ <<ՄԻՐԱ ՏՐԱՆՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի հունիսի 16-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ապահովվել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`