թիվ ԳԴ1/0454/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Կարեն Կամոյի Աբրահամյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
19.04.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Կարեն Կամոյի Աբրահամյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի, 3 փ., շենք 12, բն. 2
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0454/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարեն Կամոյի Աբրահամյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Կարեն Կամոյի Աբրահամյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի, 3 փ., տուն 12, և Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի, 3 փ., շենք 12, բն. 2), սակայն ծրարները վերադարձվել են դատարան`«տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0454/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի մայիսի 16-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ