թիվ ԵԴ/49008/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.04.2022
Գործ թիվ ԵԴ/49008/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող <<Խաչատուրով>> ՍՊ ընկերություն
/ք․Երևան, Արամի փողոց, 3 շ․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեքսեյ Բասենցյանի ընդդեմ <<Խաչատուրով>> ՍՊ ընկերության` կրկնակի փորձաքննության եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին մայիսի 30-ին, ժամը` 12:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2022թ. որոշում` նախնական դատական նիստ նշանակելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 241962,115
Էլ. փոստ`