Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/5479/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

28.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Էդգար Վարդևանի Դոնականյանին
/հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, գ. Դեղձավան, 4-րդ փող., տուն 8/


Ըստ հայցի «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Էդգար Վարդևանի Դոնականյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՏԴ/5479/02/21 քաղաքացիական գործով 21.04.2022 թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել դիմում՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:
Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին դիմումը քննելու նպատակով 2022 թվականի հունիսի 02-ին, ժամը 14:30-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`