Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/0908/04/18 սնանկության գործով ապացույց պահանջելու մասին որոշում

28.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ԳՈՐԾ №ԵԴ/0908/04/18


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԻՎ ԵԴ/0908/04/18 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.04.2022թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը` նախագահությամբ դատավոր Գ. Ավագյանի, քարտուղարությամբ Հ. Սիրականյանի, մասնակցությամբ պարտատեր Սյուզաննա Գևորգյանի, քննության առնելով Դիանա Ռոբերտի Կատայանի` Արայիկ Միխաիլի Մելքումյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/0908/04/18 սնանկության գործով պատասխանողի ներկայացուցիչ պարտատեր Սյուզաննա Գևորգյանի միջնորդությունը ապացույց պահանջելու մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 05.06.2019 թվականի վճռով Արայիկ Միխաիլի Մելքումյանը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 11.06.2019թ-ի որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վաղինակ Էլոյանը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2019թ-ի օգոստոսի 14-ի որոշմամբ հաստատվել է Արայիկ Միխաիլի Մելքումյանի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը:
Ըստ դիմումի Դիանա Ռոբերտի Կատայանի` Արայիկ Միխաիլի Մելքումյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/0908/04/18 սնանկության գործով Սյուզաննա Գևորգյանի կողմից դատարան է ներկայացվել պահանջ:
Վերը նշվածի հիման վրա պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջի հիմնավորվածությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը հրավիրել է դատական նիստ:
Թիվ ԵԴ/0908/04/18 սնանկության գործով հրավիրված դատական նիստի ընթացքում պարտատեր Սյուզաննա Գևորգյանը, նկատի ունենալով, որ անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու հնարավորության բացակայության պայմաններում կողմն իրավունք ունի դիմելու դատարան` անհրաժեշտ ապացույցը դատական կարգով ձեռք բերելու համար, միջնորդություն ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջել տեղեկատվություն՝ քաղաք Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 47 շենք, թիվ 34 բնակարանը և քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա, 15 շենք, թիվ 27 բնակարանը Արայիկ Միխաիլի Մելքումյանին և վերջինիս կնոջը՝ Ռոզա Մելքոնյանին պատկանելու վերաբերյալ, եթե վերը նշված անշարժ գույքերը պատկանել են վերջիններիս, ինչ գործարքի միջոցով են դրանք իրացվել, եթե իրացվել են Արայիկ Միխաիլի Մելքումյանի և Ռոզա Մելքոնյանի կողմից, նշել այդ գույքերի վաճառքի գները:
Դատարանը քննարկելով միջնորդությունը, գտավ, որ այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
Այսինքն, դիմողի կողմից ներկայացված պահանջի բազմակողմանի քննությունը, դատարանի կողմից օրինական և հիմնավորված որոշման կայացումը վերը նշված նորմերի համաձայն ապահովվում է ոչ միայն ապացուցման պարտականությունը շահագրգռված անձանց վրա դնելով, այլ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ` ինքնուրույն ապացույց ձեռք բերելու հնարավորություն չունեցող կողմին այդպիսի հնարավորություն ընձեռելով:
Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ գործին մասնակցող անձի կողմից ներկայացված միջնորդության մեջ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, դատարանը գտավ, որ միջնորդությունը պետք է բավարարել և ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջել տեղեկատվություն՝ քաղաք Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 47 շենք, թիվ 34 բնակարանը և քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա, 15 շենք, թիվ 27 բնակարանը Արայիկ Միխաիլի Մելքումյանին և վերջինիս կնոջը՝ Ռոզա Մելքոնյանին պատկանելու վերաբերյալ, եթե վերը նշված անշարժ գույքերը պատկանել են վերջիններիս, ինչ գործարքի միջոցով են դրանք իրացվել, եթե իրացվել են Արայիկ Միխաիլի Մելքումյանի և Ռոզա Մելքոնյանի կողմից, նշել այդ գույքերի վաճառքի գները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ, 199-րդ հոդվածների պահանջներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Միջնորդությունը բավարարել:
ՀՀ կադաստրի կոմիտեից պահանջել տեղեկատվություն՝ քաղաք Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 47 շենք, թիվ 34 բնակարանը և քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա, 15 շենք, թիվ 27 բնակարանը Արայիկ Միխաիլի Մելքումյանին և վերջինիս կնոջը՝ Ռոզա Մելքոնյանին պատկանելու վերաբերյալ, եթե վերը նշված անշարժ գույքերը պատկանել են վերջիններիս, ինչ գործարքի միջոցով են դրանք իրացվել, եթե իրացվել են Արայիկ Միխաիլի Մելքումյանի և Ռոզա Մելքոնյանի կողմից, ապա նշել այդ գույքերի վաճառքի գները:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`