Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5253/02/22 քաղաքացիական գոծով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

29.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

ԵԴ/5253/02/22
պատասխանող՝ Էդգար Գեղամի Գեղամյանին
/Արարատի մարզ, Դվին, Գ. Նժդեհ փ., 9 տ./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5253/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոսստրախ–Արմենիա» ԱՓԲ ընկերությունն ընդդեմ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և Էդգար Գեղամի Գեղամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանող Էդգար Գեղամի Գեղամյանին հայցադիմումում նշված /Արարատի մարզ, Դվին, Գ. Նժդեհ փ., 9 տ./ հասցեով, սակայն այն փոստային ծառայության կողմից վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, Աջափնյակի նստավայր):

Դատավորի օգնական Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`