Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԴ/16943/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Լենա Արթուրի Ստեփանյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

02.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
02 մայիսի 2022թ.

Հա. ԵԴ/16943/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող Լենա Արթուրի Ստեփանյանին
/ք. Երևան, Գայի պող., 1/1 շենք, 76 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<ԱյԴի բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Լենա Արթուրի Ստեփանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/16943/02/22 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատասխանող Լենա Արթուրի Ստեփանյանի (հասցե՝ ք. Երևան, Գայի պող., 1/1 շենք, 76 բնակարան) վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022թ. հունիսի 27-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am կայքէջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`