Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/0771/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԱՆԴ/0771/02/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտար Լալա Վոլոդիայի Մելիքյանին
/ք. Երևան, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 45/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Արաքսյա Խաչատուրի Գրիգորյանն ընդդեմ Յուրիկ Հայրապետյանի, Աղասի Հայրապետյանի, Աշոտ Կնյազի Գնդոյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի Արաբկիր սպասարկման գրասենյակի, երրորդ անձ՝ ՀՀ «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտար Լալա Վոլոդյայի Մելիքյան՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք փոխառության ու անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ օգոստոսի 09-ին, ժամը 11:40-ին), որպես երրորդ անձ։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`