Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

10.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԿԴ/1256/02/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում



Բրիտանական խորհրդին
(ք․Երևան, Գր Լուսավորչի 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն)

Քաղաքացիական գործի համարը՝ ԵԿԴ/1256/02/17
Կողմերը և պահանջը՝ ըստ հայցի Նաիրա Յուրայի Աբրահամյանի ընդդեմ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Բրիտանական խորհրդի՝ 2012 թվականի ապրիլի 11-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 2017 թվականի հունվարի 30-ի հրամանը իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառելու, և այդ հիմքով հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, Պատասխանողներից հօգուտ Հայցվորի միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձելու, հայցվորին աշխատանքում վերականգնելու անհնարինության պատճառով չվերականգնելու դեպքում Պատասխանողներից հօգուտ Հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար բռնագանձելու, կամ 2012 թվականի ապրիլի 11-ին Նաիրա Աբրահամյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 2017 թվականի հունվարի 30-ի հրամանն անվավեր ճանաչելու, և այդ հիմքով Նաիրա Աբրահամյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու, վերջինիս աշխատանքում վերականգնելու անհնարության պատճառով չվերականգնելու դեպքում պատասխանողներից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար բռնագանձելու, կամ Պատասխանողներին լրիվ վերջնահաշվարկ կատարել պարտավորեցնելու և Պատասխանողներից հօգուտ Նաիրա Աբրահամյանի 7,989 ֆունտ ստերլինգին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու՝ գումարի նկատմամբ տուժանք կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու, կամ Պատասխանողներից հօգուտ Նաիրա Աբրահամյանի 7,989 ֆունտ ստերլինգին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար բռնագանձելու և գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք՝ 08.04.2022 թվականի որոշումը):
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Դատավորի օգնական Վ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` (+37410) 448-408 /320/

Էլ. փոստ`