Թիվ ՏԴ/0307/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
17.05.2022
Պատասխանող՝ Աստղիկ Հայկազի Մամյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Կողբ համայնք, գ. Կողբ, 6-րդ փող., տուն 2/
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0307/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Աստղիկ Հայկազի Մամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի հունիսի 22-ին, ժամը 15:30-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` 026827112
Էլ. փոստ`