Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0152/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

17.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Դավիթ Սահակի Սահակյանին
/հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Սայաթ-Նովայի փող., տուն 4/

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0152/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ>> Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Սահակի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի հունիսի 22-ին, ժամը 17:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`