Թիվ ԵԴ36350/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրԼ
25.05.2022
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր Ալիսա Պողոսի Իսկանդարյանին
/Հասցե՝ ք. Երևան, Խորենացու 3-րդ նրբ., տուն 11/
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/36350/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալիսա Պողոսի Իսկանդարյանի ընդդեմ Արթուր Բորիկի Պողոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված 2022 թվականի հունիսի 28-ին, ժամը 12:10-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-08-21, էլ.փոստ՝ arabkir-dataran@mail.ru /:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 24-08-21
Էլ. փոստ`