Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41460/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր՝

25.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԴ/41460/02/21

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վահե Գագիկի Սողոմոնյանին
/ք. Երևան, Շենգավիթ, Շևչենկոյի փ., 4 շ., 18 բն./


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Մարիա Գագիկի Գևորգյանն ընդդեմ Վահե Գագիկի Սողոմոնյանի և Էմիլ Գագիկի Սողոմոնյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից իրեն պատանող բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիներին համաչափ բաշխելու պահանջի մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ մայիսի 26-ին, ժամը 10:00-ին), որպես պատասխանող։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`