Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22914/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Անահիտ Գերասիմի Յոլչյանի երաբերյալ դատական ծանուցագիր

02.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Կարինե Գրիգորի Գյոզալյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Մարուս Լևոնի Սարիբեկյանի, Անահիտ Գերասիմի Յոլչյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, և պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՈՐՈՇԵՑ

1. Կարինե Գրիգորի Գյոզալյանի ընդդեմ Մարուս Լևոնի Սարիբեկյանի, Անահիտ Գերասիմի Յոլչյանի` սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, և պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների 4մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`