թիվ ԳԴ/1479/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Իգոր Արմոյի Բաղդասարյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
03.06.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Իգոր Արմոյի Բաղդասարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, 9 փ., տուն 27
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1479/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Իգոր Արմոյի Բաղդասարյանի և «ԱՆՆԱ-ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Իգոր Արմոյի Բաղդասարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, 9 փ., տուն 27), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ