Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1755/02/22 քաղաքացիական գործով, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՎԼԱԴԻՄԻՐ ՌԵՎԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

06.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՎԼԱԴԻՄԻՐ ՌԵՎԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղ., 2/10)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նազիկ Մեսրոպի Մանասարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասն առանձնացնելու, հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարամարության դեպքում անշարժ գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից 2022 թվականի մայիսի 12-ին կայացրած որոշմամբ Վլադիմիր Ռևազի Հարությունյանը, Մարատ Վլադիմիրի Հարությունյանը և Ռևազ Վլադիմիրի Հարությունյանը սույն գործով ներգարվվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`