Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/4421/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Թիվ ԵԱՆԴ/4421/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/.Ա/Ձ Նորայր Գրիգորյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Աշտարակ Կաթ>> ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Նորայր Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Միկոյան 7
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Ներկայանալու ժամանակը՝ 07.07.2022թ., ժամը 14:10-ին
Ներկայանալու վայրը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա, թիվ 4 նիստերի դահլիճ:/Էրեբունի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր՝ Գ. Խաչատրյան


Գործ թիվ ԵԱՆԴ/4421/02/17
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«19» մայիսի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը, քարտուղարությամբ Հ. Սարգսյանի, նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<Աշտարակ Կաթ>> ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Նորայր Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
01.12.2017 թվականին հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ընդդեմ Ա/Ձ Նորայր Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
05.12.2017 թվականի դատարանի /դատավոր Ա. Դավթյան/ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
08.01.2018 թվականին դատարանը /դատավոր Ա. Դավթյան/ որոշում է կայացրել գործը դատաքննության նախապատրաստելու մասին:
03.12.2019 թվականին դատարանը /դատավոր Ա. Դավթյան/ որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
21.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվել է:
29.03.2021 թվականին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/4421/02/17 քաղաքացիական գործը վերջինիս լիազորությունները դադարելու հիմքով վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։
Թիվ ԵԱՆԴ/4421/02/17 քաղաքացիական գործը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ դատարան/ դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 01.04.2021 թվականին:
06.04.2021 թվականին Դատարանի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում, պարզվել են հայցի առարկան և հիմքը, պարզաբանվել է դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները, պարզաբանվել է նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, քննարկվել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, դրանց ներկայացման ժամկետները և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, նախնական դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից պարզաբանվել և իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար Դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 145-րդ և 1499-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
<<Աշտարակ Կաթ>> ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Նորայր Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՆԴ/4421/02/17 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2022 թվականի հուլիսի 07-ին, ժամը 14:10-ին, դատարանում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`