Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/3632/02/20 քաղաքացիական գործով հայտարարություն:

10.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3632/02/20
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021 թվականի հոկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով «Գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրաֆիկացման Գ.Հ.Ի ՓԲԸ-ի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
I. ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.
1.1. Դիմողի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
1.2. Դատավոր Ա. Սիսակյանը 2020 թվականի օգոստոսի 03-ին կայացրել է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում։
1.3. Դատավոր Ա. Սիսակյանը 2021 թվականի ապրիլի 14-ին կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում։
1.4. Դատավոր Ա. Սիսակյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 2021 թվականի հոկտեմբերի 04-ին վերամակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 2021 թվականի հոկտեմբերի 08-ին:
II. ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում ․․․:
Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից և հիմք ընդունելով այն, որ թիվ ԿԴ/3632/02/20 գործը մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին՝ գտնում եմ, որ ԿԴ/3632/02/20 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Դատարանը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, նույն օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 199-րդ ու 200-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ դիմումի՝ «Գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրաֆիկացման Գ.Հ.Ի ՓԲԸ-ի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ ԿԴ/3632/02/20 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
2. Նշանակել նախնական դատական նիստ 2021 թվականի նոյեմբերի 08-ին, ժամը 12։10-ին ՀՀ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում հասցե՝ ք. Աբովյան, Կոտայքի փող., 8 շենք, նիստերի դահլիճ թիվ 2):
3. Որոշման օրինակներն ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փողոց, 8 շենք

Հեռ..` +374-223-2-13-39

Էլ. փոստ`