Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0341/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանողներ` Լարիսա Տիմոֆեյի Սորուշևային Մուրադ Գառնիկի Գրիգորյանին Գեղամ Գառնիկի Գրիգորյանին Արմեն Միսակի Հակոբյանին Միսակ Սահակի Հակոբյանին Անահիտ Սուրենի Հովհաննիսյանին Միսակ Արմենի Հակոբյանին Դավիթ Արմենի Հակոբյանին /Արարատի մարզ, գ.Այգավան, Ռ.Խուդավերդյան 24 տուն/

13.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Թիվ ԱՎԴ1/0341/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանողներ` Լարիսա Տիմոֆեյի Սորուշևային
Մուրադ Գառնիկի Գրիգորյանին
Գեղամ Գառնիկի Գրիգորյանին
Արմեն Միսակի Հակոբյանին
Միսակ Սահակի Հակոբյանին
Անահիտ Սուրենի Հովհաննիսյանին
Միսակ Արմենի Հակոբյանին
Դավիթ Արմենի Հակոբյանին
/Արարատի մարզ, գ.Այգավան, Ռ.Խուդավերդյան 24 տուն/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/0341/02/22 քաղաքաիական գործն ըստ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Լարիսա Տիմոֆեյի Սորուշևայի, Մուրադ Գառնիկի Գրիգորյանի, Գեղամ Գառնիկի Գրիգորյանի, Արմինե Հովհաննեսի Փաշյանի, Արմեն Միսակի Հակոբյանի, Միսակ Սահակի Հակոբյանի, Անահիտ Սուրենի Հովհաննիսյանի, Միսակ Արմենի Հակոբյանի, Դավիթ Արմենի Հակոբյանի` անշարժ գույքից վտարելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք՝ հրավիրվում եք Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (հասցե՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1) 2022 թվականի հոկտեմբերի 06-ին ժամը 11:00-ին :
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

Հասցե` Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`