Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործով թիվ ԵԴ/54001/02/21 դատական ծանուցագիր

15.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԴ/54001/02/21

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Խաչատուր Ֆելեկյանին
/ք.Երևան, Արամ Խաչատրյան փ., 46 տ./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Լիլիանա Ռաֆիկի Մարտիրոսյանն ընդդեմ Արթուր Ռաֆիկի Մարտիրոսյանի, երրորդ անձինք՝ Արմեն Ռաֆիկի Մարտիրոսյան, Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյան՝ անշարժ գույքի մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ու սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ հունիսի 16-ին, ժամը 10:00-ին), որպես երրորդ անձ։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 33-95-96 111

Էլ. փոստ`