Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/1204/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

15.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5 29 03

Գործ ՍԴ/1204/02/22
15 հունիսի 2022թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Նունե Վարուժանի Հովսեփյանին
Հասցե` ք.Երևան, Շենգավիթ, Չեխովի փող․, շ․39/2, բն․92

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/1204/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի՝ ընդդեմ Ալեն Կարենի Հարությունյանի, Արթուր Եղիայի Աճեմյանի, Նունե Վարուժանի Հովսեփյանի՝ համապարտության կարգով 4․259,6 ԱՄՆ դոլար և 29․499,4 ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի և պատասխանողների այլ գույքերի վրա տարածելու պահանջի մասին։
Քաղաքացիական գործը վարույթ ըդնունելու մասին դատարանի որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից` Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը` կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստատթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմաբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`