Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/53187/02/21 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր

15.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/53187/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ՝ Ալվինա Ալեքսանյան
/ք․Երևան, Կոմիտասի պող․, 30 շ․, 116 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ռազմիկ Մադաթյանի ընդդեմ Նարեկ Մադաթյանի, երրորդ անձինք՝ Ալվինա Ալեքսանյան, Ալիսա Մադաթյան՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին սեպտեմբերի 20-ին, ժամը` 16:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2022թ. որոշում`ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`