Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/12551/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող` Ռուզաննա Սարիբեկի Մկրտչյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան,Ջրվեժ, Մայակ 40/21

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12551/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուզաննա Սարիբեկի Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործի նյութերում գտնվող տվյալների համաձայն՝ պատասխանող Ռուզաննա Սարիբեկի Մկրտչյանի հաշվառման հասցեն է ՀՀ ք. Երևան,Ջրվեժ, Մայակ 40/21:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում (ՀՀ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-90-92

Էլ. փոստ`