Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արսեն Զորյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի գյուղ Հոբարձի գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդ-վաճառքի մասին

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արսեն Զորյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.06.2022թ.-ին, ժամը 12:00-ին, հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 26.04.2022թ.-ի որոշման հիման վրա, հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 01.07.2022թ.-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է պարտապան Արսեն Զորյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի գյուղ Հոբարձի 06-062-0129-0096 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդ-վաճառքը, 1 ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով՝ 198.000 /հարյուր իննսունութ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
ԼՈՏ 1. Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի գյուղ Հոբարձի 06-062-0129-0096 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 2484068, տրված՝ 28.08.2008թ./- մեկնարկային գինը՝ 198.000 /հարյուր իննսունութ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §ԱյԴի բանկ¦ ՓԲԸ-ում բացված Արսեն Զորյանի սնանկության հատուկ հաշվին /11817024891801/: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`