Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԴ/34783/02/21 քաղաքացիական գործով պատասխանող <<Արժի>> ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր՝ գործը արագացված դատաքննություն կիրառելու կարգով քննելու մասին.

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
16 հունիսի 2022թ.

Հա. ԵԴ/34783/02/21 քաղաքացիական գործով
պատասխանող <<Արժի>> ՍՊԸ
/ ք. Երևան, Սիլիկյան փող., 6 շ., 56 բն./

Տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Լիդիա Մամիկոնի Հարությունյանի ընդդեմ <<Արժի>> ՍՊ ընկերության՝ 298071 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի և չօգտագործված ամենամյա արձակուրդային օրերի համար չվճարված գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/34783/02/21 քաղաքացիական գործով, դատարանի 2022թ. հունիսի 16-ի որոշմամբ որոշվել է գործը քննել արագացված դատաքննություն կիրառելու կարգով և Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2022թ. հուլիսի 08-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում, դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am կայքէջում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`