Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ծանուցվող անձ. Վարազդատ Մաթևոսյան
Ծանուցման հասցե. ք. Երևան, Մարգարյան 27 շենք, բնակարան 20
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Ազատ Շահբազյանի ընդդեմ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի, Գևորգ Զավենի Նազարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակում
Դատական ակտի հրապարակման օր և վայր. 13.09.2022 թվական` դատական իշխանության պաշտոնական հրապարակումների ինտերնետային կայք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11582/02/18

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» հունիսի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, նախնական դատական նիստում քննության առնելով Ազատ Լավրենտիի Շահբազյանի ընդդեմ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի, Գևորգ Զավենի Նազարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

11.06.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչ՝ Արթուր Լալայանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի, Գևորգ Զավենի Նազարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
11.06.2018 թվականին հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին:
19.06.2018 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
16.07.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչ՝ Արթուր Լալայանը եռօրյա ժամկետում կրկին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի, Գևորգ Զավենի Նազարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
16.07.2018 թվականին հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին:
24.07.2018 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին:
18.07.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
04.10.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանը որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին:
24.10.2019 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է`
Համապատասխանողներ` Վարազդատ Եսայիի Մաթևոսյանից, Կարեն Սամվելի Մխիթարյանից, Գևորգ Զավենի Նազարյանից և Անդրանիկ Գագիկի Ղազարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Ազատ Լավրենտիի Շահբազյանի բռնագանձել 2,858,390 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնաս և 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Համապատասխանողներ` Վարազդատ Եսայիի Մաթևոսյանից, Կարեն Սամվելի Մխիթարյանից, Գևորգ Զավենի Նազարյանից և Անդրանիկ Գագիկի Ղազարյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել պատճառված վնասի` 2,858,390 ՀՀ դրամի 2 տոկոսի` 57,170 ՀՀ դրամի չափով գումար`որպես պետական տուրք:
15.05.2020 թվականին պատասխանող՝ Գևորգ Նազարյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
10.06.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:
30.06.2020 թվականին պատասխանող՝ Գևորգ Նազարյանի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
09.07.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:
07.08.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:
18.09.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է.
1. Վերաքննիչ բողոքը բավարարել: Բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործով 24.10.2019 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
26.11.2020 թվականին թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործը վերամակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Գ. Խաչատրյանին:
Թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 01.12.2020 թվականին:
04.12.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործին մասնակցող անձինք 09.06.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին մասնակցել են հայցվորի ներկայացուցիչ Արթուր Լալայանը և պատասխանող Գևորգ Նազարյանի ներկայացուցիչ՝ Աննա Տոնոյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով, դատական նիստն անցկացրել է պատասխանողներ՝ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ բացակայությամբ:
09.06.2022 թվականի դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը չի պնդել 28.04.2021 թվականին դատարան ներկայացրած հայցապահանջի լրացում կատարելու մասին դիմումը, ինչպես նաև դիմումին կից ներկայացված՝ 22․04․2021 թվականի իրավաբանական ծառայությունների մատուցման Պայմանագրով սահմանված փաստաբանի վճարը, նաև չի ընդունել Գևորգ Նազարյանի ներկայացուցիչ՝ Աննա Տոնոյանի առաջարկը՝ իր վստահորդի մասով վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ:
09.06.2022 թվականի դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արթուր Լալայանը և պատասխանող Գևորգ Նազարյանի ներկայացուցիչ՝ Աննա Տոնոյանը չեն առարկել գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատարանը, 09.06.2022 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջներն առաջին ատյանի Դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ տվյալ դեպքում գործին մասնակցող որևէ անձ՝ մասնավորապես պատասխանողներ՝ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանը, Կարեն Սամվելի Մխիթարյանը, Գևորգ Զավենի Նազարյանը և Անդրանիկ Գագիկի Ղազարյանը մինչև գործի նոր քննությունը հակընդդեմ հայց չեն հարուցել, չեն առարկել հայցի դեմ, ինչպես նաև գործի նոր քննության ժամանակ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը չեն առարկել հայցի դեմ միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Ազատ Շահբազյանի ընդդեմ Վարազդատ Եսայիի Մաթևոսյանի, Կարեն Սամվելի Մխիթարյանի, Գևորգ Զավենի Նազարյանի և Անդրանիկ Գագիկի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/11582/02/18 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`