Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Վահան Միխայելի Սալիբեկյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Բեգլար Հրաչյայի Մնացականյանի ընդդեմ Գայանե Պարույրի Մնացականյանի, Հռիփսիմե Մնացականյանի, երրորդ անձիք` Ազատուհի Մնացականյանի, Հրաչյա Մնացականյանի` բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից գոյացած գումարը ըստ բաժնեմասերի բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 06.09.2022թ., ժամը 14:10-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց, 2 նրբ. 4 շենք, 7 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/38816/02/19
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«30» մայիսի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի, քարտուղարությամբ Հ. Սարգսյանի, նախնական դատական նիստում ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վահան Միխայելի Սալիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց


08.11.2019թ. <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/ ընդդեմ Վահան Միխայելի Սալիբեկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը 08.11.2019 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ս. Հովսեփյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 13.11.2019 թվականին:
Դատարանը 22.11.2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին:
18.03.2020 թվականին Դատարանը վճռել է հայցը բավարարել:
18.05.2020 թվականին պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
05.06.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:
11.09.2020 թվականին կրկին պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
05.10.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:
14.12.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
18.12.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է.
1. Վահան Միխայելի Սալիբեկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել: Թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործով ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2020 թվականի վճիռը բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը կարգավորել գործի նոր քննության արդյունքներով կայացվելիք դատական ակտով։
11.03.2021 թվականին թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր` Գ. Խաչատրյանին:
Թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործը դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 12.03.2021 թվականին:
17.03.2021 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և դատաքննության նախապատրաստելու մասին:
Գործին մասնակցող անձինք 30.05.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն ներկայացել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի1-ին մասի համաձայն` ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տես թիվ ԵԱՔԴ/1096/02/13 գործով Վճռաբեկ դատարանի 2016 թվականի ապրիլի 22-ի որոշումը)։
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստերի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վահան Միխայելի Սալիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/38816/02/19 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն են.
ա) <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության և Վահան Միխայելի Սալիբեկյանի միջև պարտավորաիրավական վարկային հարաբերությունների առկայությունը,
բ) 28.06.2017 թվականին <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության և Վահան Միխայելի Սալիբեկյանի միջև կնքվել է թիվ MI17/11351 վարկային պայմանագիր, համաձայն որի պատասխանողին տրամադրվել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 20.5 տոկոս դրույքաչափով,
գ) Պատասխանող Վահան Միխայելի Սալիբեկյանի կողմից նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
դ) Պատասխանող Վահան Միխայելի Սալիբեկյանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետի խախտումը,
ե) պատասխանող` Վահան Միխայելի Սալիբեկյանի պարտավորությունն ընկերության հանդեպ 02.10.2019 թվականի դրությամբ կազմում է 697.170,90 ՀՀ դրամ,
զ) պատասխանող` Վահան Միխայելի Սալիբեկյանը ոչ պատշաճ է կատարել իր պարտավորությունները, առկա է պարտավորության խախտում և կետանց,
է/ պատասխանող` Վահան Միխայելի Սալիբեկյանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելը: Այսինքն՝ նշված պարտքի գումարը, ժամանակին վճարված լինելու կամ պարտավորությունները պատշաճ կատարած լինելը,
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սահմաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սահմաններում պատասխանողը պետք է ապացուցի «է» կետում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.5 Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները և ապացույցները ներկայացնել մինչև հաջորդ դատական նիստը՝ 06.09.2022 թվականը:
2.6) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`