Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0021/02/18 քաղաքացիական գործով երրորդ անձ Նարգիզ Շմավոնի Բաղդասարյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

20.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Նարգիզ Շմավոնի Բաղդասարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, գ. Ծակքար

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0021/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաժակ Ավագի Բաղդասարյանի, երրորդ անձ՝ Լեռնիկ Ավագի Բաղդասարյան, Նարգիզ Շմավոնի Բաղդասարյան, Սասուն Խաժակի Բաղդասարյան, Անյուտա Խաժակի Բաղդասարյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Նարգիզ Շմավոնի Բաղդասարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, գ. Ծակքար), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«չպահանջված» նշումով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0021/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2022 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 10:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է.ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`