Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/2151/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Անդրանիկ Լյովայի Աբրահամյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

22.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Անդրանիկ Լյովայի Աբրահամյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Անդրանիկի փ., տուն 1

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/2151/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Լենդրուշի Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Լևոնի Բալասանյանի ընդդեմ Անդրանիկ Լյովայի Աբրահամյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Անդրանիկ Լյովայի Աբրահամյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Անդրանիկի փ., տուն 1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«բացակա» նշումով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/2151/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`