Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1154/02/13 քաղաքացիական գործով պատասխանող «Պրոգրես» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը

24.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԿԴ/1154/02/13
24 հունիսի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Պատասխանող` «Պրոգրես» ՍՊԸ-ին
/ՀՀ, Արարատի մարզ, գ.Այնթապ/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթ է գտնվում թիվ ԵԿԴ/1154/02/13 քաղաքացիական գործն ըստ հակընդդեմ հայցի Լոլիտա Գրիգորյանի ըդդեմ Սեյրան Մելոյանի, Հրաչյա Գրիգորյանի, Ջանիկ Զոհրաբյանի իրավահաջորդ Վարդան Ջանիկի Զոհրաբյանի, «Պրոգրես» ԱԿ-ի` «Պրոգրես» արտադրական կոոպերատիվում ունեցած բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու պահանջի մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 15:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Դատարանը, 24.06.2022թ. նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել է և երրորդ անձ «Պրոգրես» ԱԿ-ին սույն քաղաքացիական գործով ներգրավել որպես նոր պատասխանող:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Կից ուղարկվում է նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդություն՝ «01» թերթից


Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`