Հա. ԵԴ/21668/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Անի Ենոքի Ներսիսյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
27.06.2022
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
27 հունիսի 2022թ.
Հա. ԵԴ/21668/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Անի Ենոքի Ներսիսյանին
/ք. Երևան, Նորք 13 փող., 99 տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անի Ենոքի Ներսիսյանի և Հռիփսիմե Պետրոսի Ախոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/21668/02/22 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Անի Ենոքի Ներսիսյանին՝ ք. Երևան, Նորք 13 փող., 99 տուն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`