Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6347/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/6347/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ծանուցվող անձ. Հայկ Գագիկի Մեժլումյան
Ծանուցման հասցե. ք. Երևան, Մոլդովական փողոց, 25/3-15
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի «Փյունիկ» ՍՊ ընկերության ընդդեմ Հայկ Գագիկի Մեժլումյանի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակում
Դատական ակտի հրապարակման օր և վայր. 30.08.2022 թվական` դատական իշխանության պաշտոնական հրապարակումների ինտերնետային կայք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան






Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6347/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունիսի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, նախնական դատական նիստում քննության առնելով «Փյունիկ» ՍՊ ընկերության ընդդեմ Հայկ Գագիկի Մեժլումյանի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

«Փյունիկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ Արայիկ Ալվանդյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայկ Գագիկի Մեժլումյանի և խնդրել՝ «Հայցը բավարարել, վաղաժամկետ լուծել հայցվոր՝ «ՓՅՈՒՆԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության և պատասխանող՝ Հայկ Գագիկի Մեժլումյանի միջև 01/10/2020 թվականին կնքված` Երևանի քաղաքի Պուշկինի փողոցի 20 շենքի 1/3 տարածքի վերաբերյալ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել 09.02.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 14.02.2022 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
18.02.2022 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
09.03.2022 թվականին հայցվորի ներկայացուցիչը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան:
Դատարան հայցադիմումն ստացվել և դատավոր Գ.Խաչատրյանին մակագրվել է 09.03.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 11.03.2022 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
22.03.2022 թվականի Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատավոր Գ. Խաչատրյանը 19.04.2022 թվականից մինչև 06.05.2022 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
17.05.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Գործին մասնակցող անձինք 17.06.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչ՝ Արայիկ Ալվանդյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով, դատական նիստն անցկացրել է պատասխանող կողմի բացակայությամբ:
17.06.2022 թվականի դատական նիստին Արայիկ Ալվանդյանը միջնորդել է Դատարանին գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատարանը, 17.06.2022 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջներն առաջին ատյանի Դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ տվյալ դեպքում գործին մասնակցող որևէ անձ՝ մասնավորապես պատասխանող Հայկ Գագիկի Մեժլումյանը մինչև գործի նոր քննությունը հակընդդեմ հայց չի հարուցել, չի առարկել հայցի դեմ, ինչպես նաև գործի նոր քննության ժամանակ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը չի առարկել հայցի դեմ միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի օգոստոսի 30-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի «Փյունիկ» ՍՊ ընկերության ընդդեմ Հայկ Գագիկի Մեժլումյանի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/6347/02/22 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի օգոստոսի 30-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`