Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/11363/02/20 քաղաքացիական գործով Պատասխանող՝ «Վեկս» ՍՊԸ-ին Հասցե՝ ք. Երևան, Մասիսի 5 փող.

29.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

Պատասխանող՝ «Վեկս» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Մասիսի 5 փող.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11363/02/20 քաղաքացիական գործը:

Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/11363/02/20 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2022թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10:45-ին նշանակված դատաքննությանը ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։



Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`