Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/3465/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

29.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս


Պատասխանող ՝ Արմեն Շահվերդյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, 2/14/11





Քաղաքացիական գործ թիվ՝ ԿԴ/3465/02/22
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի մայիսի 3-ին
ծանոթանալով ըստ հայցի «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Արմեն Արմենակի Շահվերդյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Ընկերությունը 2022 թվականի մարտի 29-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Օհանյանին է մակագրվել 2022 թվականի մարտի 30-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի ապրիլի 5-ին:
Դատարանի դատավոր Ա. Օհանյանի կողմից 06.04.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից հայցադիմումը և կից փաստաթղթերը ստացվել են 13.04.2022 թվականին, իսկ 16.04.2022 թվականին կրկին ներկայացվել Դատարան:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2022 թվականի ապրիլի 19-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի ապրիլի 25-ին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ընդդատյա է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին:
Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալու պահից, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը արձանագրում է, որ Ընկերության կողմից հայցադիմումի վերադարձի համար հիմք հանդիսացած թերությունները վերացվել են, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացվել այն կրկին ներկայացվելու համար օրենքով սահմանված ժամկետում: Միաժամանակ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ, և առկա չեն նշված օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը, որպիսի պայմաններում Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և այն պետք է ներկայացված համարել սկզբնապես ներկայացման օրը:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: (…):
Օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ (…):
Օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ Դատարան ներկայացված գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը և միևնույն ժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործը պարզեցված վարույթի կարգով չքննելու հիմքերը, Դատարանը գտնում է, որ գործը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 125-րդ, 127-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ և 296-300-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Արմեն Արմենակի Շահվերդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2.1 Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`