Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10592/05/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/10592/05/19

«Գրադշինինվեստ» ՍՊԸ
ք. Երևան, Բյուզանդի փ. 101 շ., բն. 4


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 11:10-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Արամայիսի Կարապետյանի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձիք` Վարազդատ Կարապետյան, «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ի` Արամայիս Կարապետյանի` մահացած 16.04.2019թ. ազգակցական հարաբերությունները ոչ պատշաճ ճշտելու և ժառանգություն ընդունելու ժամկետը բաց թողնված ժառանգին առանց մյուս ժառանգի համաձայնության 07.05.2010թ. թիվ 2836 ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին՝ Արամայիս Կարապետյանի` մահացած 16.04.2019թ. գույքի նոր ժառանգության իրավունքի վկայագիր` նույն հերթի ժառանգներ Գայանե Կարապետյանին և Վարազդատ Կարապետյանին` հավասար բաժիններով, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41Ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ՝10, հեռ./010511813-405-406/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`