Թիվ ԵԴ/18470/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
04.07.2022
ԴԴ 9.1
Քաղաքացիական գործով պատասխանող
Շոիշանիկ Համլետի Միսակյան
/ք․ Երևան, Մառի նրբ., 6շենք, բն. 12/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/1847/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Համլետի Միասկյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի ընդդեմ պատասխանողներ Նելլի Ժորայի Դարբինյանի, Շուշանիկ Համլետի Միսակյանի և Կարինե Համլետի Միսակյանի՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը գույքի սեփականատերերի միջև բաշխելու և համասեփականատեր Տիգրան Համլետի Միսակյանի բաժնի վաճառքից ստացված գումարը թիվ ԵԴ/0768/04/18 սնանկության գործով պարտատերերի միջև բաշխելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/18470/02/21 քաղաքացիական գործով 23.08.2022թ.–ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 093-01-09-28
Էլ. փոստ`