Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/0228/02/14 քաղաքացիական գործով Վարդիկ Բաբախանյանին ուղղված դատական ծանուցագիր

04.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԱՎԴ/0228/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Վարդիկ Բաբախանյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն, Ա․ Վարդանյան 18


Հայտնվում է, որ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Սահակյանի, Վարդիկ Բաբախանյանի, Գառնիկ Սահակյանի, Քրիստինե Սահակյանի, Գևորգ Սահակյանի՝ ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում գտնվող՝ Հովհաննես Սահակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնից/կիսակառույցից/, տնամերձ հողամասից և գյուղատնտեսական նաշանակության հողամասից վերջինիս բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա 954․300 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձում պահանջի մասին դատական նիստը նշանակված է 2022 թվականի օգոստոսի 04-ին, ժամը 10։35-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան/անձը հաստատող փաստաթղթով/ք. Մասիս,Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ-1/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված/:

Նախագահող դատավոր՝ Ելենա Քոչարյան

Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան

Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 2-58-83

Էլ. փոստ`