Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/45737/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/45737/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Սկզբնական հայցով պատասխանող հակըննդեմ հայցով հայցվոր Աշոտ Միքայելի Սուչյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Ն.Զարյան փողոց 4/1 տուն)
Սկզբնական հայցով պատասխանող հակըննդեմ հայցով հայցվոր Միքայել Միքայելի Սուչյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Ն.Զարյան փողոց 4/1 տուն)

Ըստ հայցի Գրիգոր Հայկի Գրիգորյանի ընդդեմ Աշոտ Միքայելի Սուչյանի, Միքայել Միքայելի Սուչյանի՝ «Ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման» պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Աշոտ Միքայելի Սուչյանի, Միքայել Միքայելի Սուչյանի ընդդեմ Գրիգոր Հայկի Գրիգորյանի, Լիդա Ղուկասյանի՝ «Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և տնատիրությունից վտարելու» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես սկզբնական հայցով պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատարանը 30.06.2022 թվականին արձանագրային որոշմամբ կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված գործողությունները և որոշել է հայցային վաղեմություն կիրառելու և բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին ներկայացված միջնորդությունների լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակից անձանց միջև բաշխել է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը և սահմանել է ժամկետ ապացույցներ ներկայացնելու մինչև հաջորդ դատական նիստը`01.09.2022թվականը, որին կարող եք ծանոթանալ դատական նիստի ձայնային կրիչի միջոցով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10-57-34-44

Էլ. փոստ`