Թիվ ԵԴ/28524/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.07.2022
Թիվ ԵԴ/28524/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Հրանուշ Նահապետյանին
(ՀՀ, Շիրակի մարզ, ք, Գյումրի, Ս, Մատնիշյան փողոց, 103 տուն)
Ըստ Եսայի Միշայի Նահապետյանի ընդդեմ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության՝ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ և Եսայի Նահապետյանի, Հրանուշ Նահապետյանի միջև 03.10.2013 թվականին կնքված թիվ 1613-ՔԷ/2013Գ հիփոթեքի պայմանագրով պայմանավորված գրավառուի իրավունքները համարել դադարեցված, նշված պայմանագրի հիմքով գրավառուի իրավունքների պետական գրանցումը վերացնել» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ L.ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա
Հեռ..` 010-57-34-44
Էլ. փոստ`