Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1771/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

06.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Արտյոմ Լյուդվիկի Աղաջանյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Ծ.Իսակովի փող., 3-րդ նրբ., 11 տուն


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արկադիկ Լյուդվիկի Աղաջանյանի, Վարդիթեր Ֆրունզեի Աղաջանյանի, Լյուդվիկ Հայկի Աղաջանյանի և Արտյոմ Լյուդվիկի Աղաջանյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արտյոմ Լյուդվիկի Աղաջանյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Ծ.Իսակովի փող., 3-րդ նրբ., 11 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`