Թիվ ԳԴ4/0048/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանող Րաֆֆի Լյուդվիկի Ազիզյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
06.07.2022
պատասխանող –Րաֆֆի Լյուդվիկի Ազիզյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Արծվանիստ, 1 փող․, տուն 84/
Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0048/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Գառնիկ Լյուդվիկի Ազիզյանի ընդդեմ Րաֆֆի Լյուդվիկի Ազիզյանի` անշարժ գույքից բաժինները բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որպես պատասխանող։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 19 հուլիսի 2022թ.–ին ժամը 16:15-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`