Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/4500/02/21 քաղաքացիական գործով հայցվոր ԳՈՀԱՐ ԽԱՉԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

07.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԳՈՀԱՐ ԽԱՉԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Թորոսյան փողոց 19/7/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գոհար Խաչիկի Դավթյանի, Հրանուշ Սահակի Շիրոյանի, Արմինե Սահակի Շիրոյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության և Սպիտակ համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ ԼԴ/4500/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 31-ին ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նույն օրը ժամը 10:00-ին նշանակված թիվ ԼԴ4/0074/02/21 քաղաքացիական գործով դատական նիստն ավարտվել է ժամը 14:28-ին:
Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Հայցվորներ /Հայցվորների ներկայացուցիչ/ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`