Թիվ ԵԴ/9868/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.07.2022
ԴԴ 9.1
Քաղաքացիական գործով պատասխանող
Համլետ գուրգենի Մեսրոպյան
/ք․ Երևան, Արարատյան փողոց, 62շ., բն. 16/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/9868/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Լուսինե Իվանի Զախարյանի ընդդեմ պատասխանող Համլետ Գուրգենի Մեսրոպյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/25528/02/20 քաղաքացիական գործով 30.08.2022թ.–ին, ժամը 10։00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 093-01-09-28
Էլ. փոստ`