Թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.07.2022
պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ՝ Ինեսա Ռուբենի Ավետիքյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Վարդանանց 122/130
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Շողիկ Էդուարդի Սիմոնյանի ընդդեմ Տիգրան Ժորայի Պետրոսյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Ինեսա Ռուբենի Ավետիքյանի և Արարատ Մադաթյանի` շինծու գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված կողմերի միջև 26․04․2022 թվականին կնքված հաշտության համաձայնությունը դատարանի դատական նիստում կայացրած արձանագրային որոշմամբ չի հաստատվել։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 02․08.2022 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի օգնական՝ Ա․ Գևորգյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`