Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0218/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

11.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori-dataran@mail.ru


Քաղաքացիական գործ
ԼԴ3/0218/02/22

Ոսկեհատ Հակոբի Վարդանյանին
Լոռու մարզ, գ․ Մեծավան, Մաշտոցի փող․, տուն 16
————————————————————————
Աղասին Սուրիկի Վարդանյանին
Լոռու մարզ, գ․ Մեծավան, Մաշտոցի փող․, տուն 16

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ3/0218/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Սուրիկի Կարապետյանի, երրորդ անձինք՝ Ոսկեհատ Հակոբի Վարդանյան, Աղասին Սուրիկի Վարդանյան՝ Անահիտ Սուրիկի Կարապետյանի բաժինի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից վերջինիս բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված է դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ԽԱՉԻԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (+374 322) 2-40-31

Էլ. փոստ`